![]()
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Սյունիքում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում՝ նշելով, որ այս փուլում դեռևս վերջնական արդունքներ չունենք։
«Համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հանգուցալուծման հասնելու ենք, որովհետև սա շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են Հայաստանի Հնարապետությն սուվերեն տարածքը ու մենք, միանաշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակն ու պատրաստ ենք հանգիստ ու հանդարտ ռեժիմով քննարկումներ իրականացնելու», — ասել է Ավինյանը, ապա հավելել, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումներին ու նաև պատրաստ լինի մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը։
«Վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը, բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ ու բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն», — նշել է Ավինյանը, ապա անդրադարձել նաև այն քարտեզներին, որոնք ցույց է տալիս ադրբեջանական կողմը՝ անհայտ ծագման են ու որևէ աղերս չունեն իրականության հետ։
«Կարելի է ասել այդ քարտեզների հիմքով են նրանց սահմանապահ զորքերն առաջ եկել, բայց, այնուամենայիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը, ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում հետագա լարումն ավելի խորացնելու համար, բայց ես կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին ու երեկվա ԱԽ նիստն ու մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմ է», — ասել է նա՝ հավելելով, որ ճգնաժամի կառավարման կետով հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ-ին հետագա հնարավոր խորացումից խուսափելու համար։
![]()