![]()
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 10:33-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Պադանգսիդեմփուան քաղաքից 299 կմ հարավ-արևմուտք, օջախը գտնվել է 12 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
![]()