Լոռվա մարզի Սիրակամուտ գյուղում «արյունով» ներկել են Քոչարյանի պաստառը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  քաղաքացիները շարունակում են ներկ ու ցեխ շպրտելով  պղծել հանրապետության տարբեր շրջաններում փակցված Քոչարյանի պաստառները:

Սոցիալական ցանցերում օգտատերերը հրապարակել էին Սիսիանում, Գորիսում, Սպիտակում, Կապանում, Արտաշատում, Սևանում, Իջևանում  և այլ բնակավայրերում Ռոբերտ Քոչարյանի՝ կարմիր ներկով ներկված կամ պատռված պաստառների լուսանկարները։

Այսօր համացանցում հրապարակվել է Լոռվա մարզի Սիրակամուտ գյուղում փակցված, բայց արդեն գրեթե ամբողջությամբ պատռված Քոչարյանի  պաստառի լուսանկարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ