Որքա՞ն գումար է պետք ռուսներին երջանիկ լինելու համար

Ռուսներին բավարար կլինի ամսական միջինը 173 հազար ռուբլին, որպեսզի երջանիկ լինեն։ Այս մասին հաղորդում է SuperJob-ը: Ամենաբարձր պահանջներն ունեն Մոսկվայի բնակիչները՝ ամսական 224 հազար ռուբլի, ամենահամեստը Կիրովի բնակիչներն են, որոնց 132 հազար ռուբլին էլ կբավականացնի երջանիկ լինելու համար: Հետազոտությանը, որն անց է կացվել ապրիլի 14-ից մայիսի 10-ը, մասնակցել է 18 տարեկանից բարձր 2500 բնակիչ ՝541 դաշնային շրջաններից:

«Միջինը 173 հազար ռուբլի է պետք ՌԴ բնակիչներին երջանիկ լինելու համար, մինչդեռ 2017 թվականին երջանկության համար բավարար էր 184 հազար ռուբլին»,- ասվում է հաղորդման մեջ: Տղամարդկանց պահանջներն ավելի շատ են՝ 192 հազար ռուբլի ամսական:

Ամենամեծ «ախորժակն» ունեն մեգապոլիսների բնակիչները: Մոսկվայում երջանկության չափանիշն ամսական 224 հազար ռուբլին է: Լիպեցկում՝ 137 հազարը, Սանկտ Պետերբուրգում՝ 183 հազարը, իսկ Դոնի Ռոստովում՝195 հազար ռուբլին: Նույն հարցման համաձայն ՌԴ բնակիչների մեծ մասը կարծում է, որ իր աշխատանքով օգուտ է տալիս իր երկրին: Սակայն ոչ բոլորին է այդ աշխատանքը բավականություն պատճառում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ