Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի կողմից, ինչպես եւ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի,

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Կարևորվել է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծել նման բոլոր միջադեպերը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետեւողական կարգավորմանը»- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ