Գյումրիում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկան

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում Գյումրու բնակիչ, 24-ամյա Ա. Ս.-ն մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 14-ամյա Ի. Մ.-ին ու կողաշրջվել:

Պատահարի հետևանքով «Գյումրի» ԲԿ են տեղափոխվել մոտոցիկլիստը, վերջինիս ուղևորուհին ու վրաերթի ենթարկված անչափահաս աղջիկը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց, մոտոցիկլավարին ամբուլատոր բուժում է նշանակվել, ուղևորուհին ստացել է բազմակի վնասվածքներ, ունի ազդոսկրի կոտրվածք: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակն այս պահին գնահատվում է կայուն:

14-ամյա աղջիկը «Գյումրի» ԲԿ-ից տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ