![]()
Մայիսի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Պետրովկա գյուղի դաշտավայրից գողացել են բարեգործական կազմակերպության մոտ 40 բետոնե հենասյուն և 500 մետրից ավելի փշալար:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Ըստ կազմակերպության աշխատակիցների՝ գողությունը կատարվել էր ապրիլի 8-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ են անցկացրել։ Մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մեծավան գյուղի 33-ամյա մի բնակիչ։ Նա ոստիկանության Տաշիրի բաժին է հրավիրվել, տվել խոստովանական բացատրություն, այն մասին, որ մայիսի 1-ին հիշյալ դաշտավայրում ապամոնտաժել էր 34 բետոնե հենասյուն և մոտ 2500 գծամետր փշալար ու ձիասայլով տեղափոխել էր իր տան բակ։
Գողոնը հայտնաբերվել է։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
![]()