Քոչարյանի դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել Ալիևի և Քոչարյանի գաղտնի պայմանավորվածության մասին

Սոց ցանցերում ակտիվ տարածվում է ադրբեջանցի բլոգեր Մոհամմեդ Միրզալի գրառումը, ըստ որի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը ձեռք են

բերել ոչ ֆորմալ պայմանավորվածություն, որպեսզի Ադրբեջանը մինչեւ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ճնշումներ գործադրի Հայաստանի սահմաներձ Սյունիքի եւ Տավուշի մարզերի ուղղությամբ։ Ու այդ ճնշումները պետք է խաղաղ ճանապարհով լինեն՝ սահմանային խախտումների տեսքով։

Ալիքի հաղորդմամբ՝ բլոգերը հայտարարել է, որ համաձայն պայմանավորվածության՝ եթե մինչեւ հունիսի 19-ը արդյունքը չբավարարի Ռոբերտ Քոչարյանին՝ ադրբեջանցիներին կտրվի ցուցում՝ հայկական կողմին պատճառել վնասներ վիրավորների եւ տուժածների տեսքով։

Տեղեկատվության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին,«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ասաց, որ լուրերը չի մեկնաբանում, իսկ Էրեբունի պլազա հյուրանոցից փոխանցեցին, որ Քոչարյանի գրասենյակը այս օրերին չի գործում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ