![]()
Ինչպես արդեն հայտնել ենք այսօր կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նշեց, որ արդեն երկու օր է ինչ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում պայթունավտանգ իրավիճակ է:
«Պատճառն այն է որ ադրբեջանական ԶՈՒ-ի զինվորների խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել»:
Վարչապետի պաշտոնակատրի խոսքով՝ ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է հակամարտավարական գործողություններ, ինչի արդյունքում ադրեջանական ԶՈՒ- զինվորները հեռացել են զբաղեցրած բնագծերից:
«Ոչ Հայասռանի, ոչ Ադբեւանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահին հրազենային կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել: Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներն այս խահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում»:
Փաշինյանի խոսքով ադրբեջանիցների արածը սադրանք է, որը կարող է ունենալ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ, հավելելով, որ հնարավոր է ադրբեջանիցները հատել են հայ-ադրբեջանական սահմանը ոչ թե տեղային խնդիրներ լուծելու համար, այլ ռազմակա բախում սադրելու:
«Սրա մասին են վկայում հետևյալ փաստեր՝ տվյալ տեղանքում իրենց գտնվելը ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով, դրանցով փորձելով հիմնավորել թե դա ադրբեջանական տարածք է: Ինչպես արդեն նշել եմ՝ խորհրդային միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին հենց իրենք էլ գիտեն: Երկրորդ՝ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Երրորդ՝ դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամաբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ,ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև,ինչպես ինքն է հորջորջում՝ Զանգեզուր միջանցքի տեսքով»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:
![]()