Միասնական քննությունների օրերը հայտնի են

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը:

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից քննությունը կանցկացվի հունիսի 8-ին:

Օտար լեզուներինը՝ հունիսի 11-ին:

«Հայոց լեզու և հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին:

«Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 18-ին:

«Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներինը՝ հունիսի 22-ին։

«Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ հունիսի 25-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ