![]()
«Կրակոցներ չեն եղել, բախումներ չեն եղել: Այս խնդիրը բախման հեռանկար չունի, եթե մենք արհեստական չներքաշվենք նման տրամաբանության մեջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հերքելով այսօր
Սյունիքի Իշխանաձոր համայնքի մասին տարածված լուրերը, թե իբր ադրբեջանական կողմը կրակել է, ինչի հետևանքով հայկական կողմում վիրավորներ կան:
«Զանգեզուրը պետք է պահել պաշտպանված և ստերիլ վիճակում: Եվ այդտեղ Ռուսաստանի մասնակցությունը շատ ծանրակշիռ է և որպես ՀԱՊԿ անդամ, և որպես սահմանային խնդիրների մեջ ներգրավված,- հայտարարեց Քոչարյանը, կոչ անելով թողնել, որպեսզի բանակն զբաղվի իր խնդիրներով։
— Բանակին մենակ թողնելը կդիտվի որպես դավաճանություն: Առանց այդ էլ բանակի մասին մենք շատ խոսել ենք, բանակի կենացները շատ խմել ենք, բայց բանակի կողքը կանգնելու համար պետք է թույլ չտալ, որ որևէ մեկը մեր երկրի անվտանգության դեմ քայլ անի»:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հերքել էր մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին», նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Սյունիքի մասին այսօր շրջանառվող լուրերին անդրադարձան Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև սյունեցի Արսեն Ավագյանը:
![]()