Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներում տիրող իրավիճակը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշված է, որ հանդիպմանը քննարկվել են նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ