Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերքեց Գեղարքունիքի մարզում հակառակորդի առաջխաղացման մասին լուրերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց Գեղարքունիքի մարզում հակառակորդի առաջխաղացման մասին մամուլում տարածված լուրերը՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

«Մինչև ձեզ հետ հանդիպելն այդ բոլոր հարցերի պատասխանները ես ստացել եմ իրավասու կառույցների ղեկավար կազմից»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ լրատվական կառույցների կատարած գործողություններին Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մատների արանքով չնայի:

«Հենց հիմա այնտեղ են գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը, բանակցությունների փուլում ենք, և համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ: Ես այդպես եմ կարծում»,- ասաց Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ