Վրաստանի վարչապետը ժամանել է Երևան․ նրան դիմավորել է Նիկոլ Փաշինյանը

Հայաստանում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ղարիբաշվիլիին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, այսօր՝ մայիսի 12-ին մեկնարկեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը ՀՀ:

Ղարիբաշվիլիին կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո դեմ-առ-դեմ հանդիպումը կշարունակվի ընդլայնված ձևաչափով:

Հանդիպման ավարտից հետո ծրագրված է Ղարիբաշվիլիի և Փաշինյանի միասնական հայտարարությունը ԶԼՄ-ների համար:

Վրաստանի վարչապետի հետ ՀՀ է մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է 2014-ին` վարչապետի, իսկ 2020-ին Պաշտպանության նախարարի պաշտոնում: Երկու այցի ընթացքում էլ նա խոսել է բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների խորացմանը միտված Վրաստանի մտադրությունների մասին: 2019-ին Գախարիան ևս վարչապետի պաշտոնում պաշտոնական այց է կատարել ՀՀ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ