Սյունիքում բախումների և վիրավորների մասին տեղեկությունները հերքվում են. ԼՀԿ-ական պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հերքել է Սյունիքում ադրբեջանցիների հետ բախումների մասին տեղեկությունները:

«Սիրելի քաղաքացիներ,

առավոտից տարածվող լուրերի մասով կապվել եմ Սիսական գնդի հրամանատարի, Սյունիքի մարզպետի, զինվորների, Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչների, որոշ համայնքապետների հետ։

Բախումների և վիրավորների մասին տեղեկությունները հերքվում են։

Սահմանների ճշտման հետ կապված խնդիրներ կան։

Այս պահին ընթանում են բանակցություններ»,- գրել է Սրբուհի Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ