Ռոբերտ Քոչարյանն ու Ալիևը միասին են կազմակերպե՞լ այսօրվա սադրանքը

Այսօրվա իրադարձությունների նախնական վերլուծությունը վկայում է այն մասին, որ սահմանին նոր սադրանքը համակարգվում է մեկ կետից: Ըստ էության, ներգրավված ռեսուրսները հանգեցնում են այն մտքին, որ Ռոբետ Քոչարյանին հաջողվել է կապ հատատել Իլհամ Ալիևի հետ, որպեսզի մեկը հնարավորություն ստանա հեղաշրջում իրականացնելու Հայաստանում, իսկ մյուսը բավարարի իր տարածաշրջանային նկրտումները:

Այսպես, առավոտյան հայտնի է դառնում, որ ադրբեջանցիները Սիսիանի հատվածում առաջ են եկել դեպի Հայաստանի սահման և խորացել դեպի Սև լիճ, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Առաջինն այս տեղեկությունը տարածում են երեք աղբյուր: Newspress լրատվականը, որը պատկանում է սոցցանցերում և կյանքում տխրահռչակ համբավ ունեցող Արիանա Հովսեփյանին, ով մտերմիկ հարաբերություններ ունի Քոչարյանի շտաբի որոշ անդամների հետ: Ընդ որում, նրանց մամուլը մեկը մեկին հերթ չտալով հայտնում է ռազմական գործողությունների մասին՝ կրակոցներ, վիրավորներ, գռադների տեղափոխում և այլն: Այնուհետև այս արշավին միանում է Քոչարյանի պալատական երգիչներից Սոֆի Մխեյանը, ով գուժում է նոր պատերազմի մասին: Ի դեպ, այս իշխանության օրոք Սոֆի Մխեյանը կտրվել է պետական բյուջեի գումարներից, քանի որ անտաղանդներն այդ բյուջեից այլևս չեն վարձատրվում: Այս հրաշալի երկյակն անմիջապես եզրափակում է Սյունիքի նախկին մարզպետ, բոքսի վաստակավոր գործիչ, ստի վարպետ Վահե Հակոբյանն իր սատելիտներով՝ Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանիով և Իրինա Յոլյանով: Վահե Հակոբյանը հայտնում է նաև վիրավորների մասին:

Ընդ որում, այս ամենը շարունակվում է այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարությունն աջ ու ձախ հերքումներ է տարածում Քոչարյանի մեդիառեսուրսի կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Նաև հայտնվում են հանկարծ տեղեկություններ Գեղարքունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին: Ու, ով զարմանք, դա անում է Քոչարյանի դաշինքի մաս կազմող Դաշնակցությանը սպասարկող «Երկիր մեդիան»:

Այս ամենից ակնհայտ է, որ Քոչարյան-Ալիև ալյանսն այլևս իրողություն է և ստեղծվել է ընտրություններին ընդառաջ՝ կողմերի համատեղ շահերը սպասարկելու համար: Սակայն ինչպես նոյեմբերի 9-ից հետո քաաղքական «լաչառներին» այս իշխանությանը հաջողվեց լռեցնել, այնպես էլ այսօր դա հաջողվեց որոշ ժամանակ անց:

Սակայն ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾն այստեղ հստակ անելիք ունի, որովհետև այս մարդիկ ու կազմակերպությունները վաղուց սպառնում են ազգային անվտանգությանն ու հասարակական անդորրին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ