Գազայում հայտնել են 43 մահվան դեպքի մասին, այդ թվում՝13 երեխայի

Առնվազն 43 մարդ, այդ թվում՝ 13 երեխա է զոհվել, եւս 296 մարդ վիրավորվել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծության արդյունքում, որը շարունակվում է մայիսի 10-ից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Dunya Al Watan-ը:

«Իսրայելի հրթիռակոծության արդյունքում զոհվել է 43 մարդ, այդ թվում՝ 13 երեխա եւ երեք կին, եւս 296-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել»,- ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Իրենց հերթին, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են մեկ զոհի եւ երկու վիրավորի մասին: Զոհերի ընդհանեւր թիվը 5 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ