Ուժգին քամին ավերածություններ է արել Արմավիրի մարզում

Երեկվա ուժգին քամին ավերել է Արմավիրի մարզի ջերմատնային տնտեսությունների զգալի մասը: Անգին Հովհաննիսյանը 2 ամսից պղպեղը շուկա էր հանելու, բայց քամին ավելի շուտ հասավ դեռ չհասունացած բերքին: Վարդանաշենցի ընտանիքի երեք ջերմոց, մոտ 300 քառ. մետր ընդհանուր մակերեսով, հավասարվեց հողին:

Դավիթ Մինասյան, Վարդանաշեն համայնքի բնակիչ — Քամին ցելոֆանը պատռել է, կարկասը՝ ծռել, բույսը արևին չի դիմանա:

Առանց ծածկի մնացած ջերմատներում բույսը հայտնվել է բնության ուղիղ ազդեցության տակ: Հաստատուն ջերմաստիճանին սովոր սածիլներն արևից, անձրևից ու քամուց դարձել են անպիտան:

Արտակ Գևորգյան, Երասխահուն համայնքի բնակիչ — Ջերմոցային վարունգ է, մնացել է բաց, փչանալու է:

Եթե միայն ցելոֆանները պոկված լինեին, էլի հնարավոր կլիներ արագ նորոգել, բերքը փրկել, բայց քամին տապալել է նաև ջերմատների մետաղական ամրանները, որոնք վերականգնման ենթակա չեն: Պետք է քանդել, նորը կառուցել: Երասխահուն գյուղի այս ընտանիքն ավելի քան 2 մլն դրամի ներդրում է արել, ջերմոց կառուցել: Քամին ջերմոցն էլ տարավ, սպասվող եկամուտն էլ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ