Սպիտակցի Հայկոն կատարում է Ջոն Լենոնի լեգենդար «Yesterday» երգը

Ջոն Ուինսթոն Լենոնին 21-րդ դարում դժվար է չճանաչել: Նույնիսկ եթե ծանոթ չեք նրա երգերից և ոչ մեկին, ապա նրա անունը հաստատ լսած կլինեք: Այն երաժշտական մի «տաք» հնչերանգ ունի, որը մոռանալ կամ որին ուշադրություն չդարձնել չի լինի… Ջոն Լենոն: “The Beatles” խմբի հիմնադիր անդամն ու լիդերը բացի երաժիշտ լիենուց նաև երգահան է, գրող, դերասան և պարզապես մտածող, ստեղծագործ ու տաղանդավոր անձնավորություն: Արդեն տարիներ են անցել նրա մահվան օրից, բայց նրան դեռ հիշում են, սիրում, մեծարում ու երբեմն էլ քննադատում:

Ջոն Լենոնի մասին շատ բան է հայտնի բոլորին ու հատկապես նրա երկրպագուներին, բայց կան մի քանի դեպքեր ու խոստովանություններ, որոնք հնարավոր է դեռ չեք լսել:

Ջոն Լենոնը վերջին բիթլն է եղել, որ սովորել է մեքենա վարել: Նա վարորդական իրավունքը ստացել է 1965թ.-ին՝ 24 տարեկան հասակում: Սա գուցե լավ որոշում էր, քանի որ Լենոնը իսկապես չէր կարողանում գլուխ հանել մեքենա վարելուց: Երբ 1969թ.-ին նա, կինը՝ Յոկո Օնոն ու երեխաները Շոտլանդիա գնալիս վթարի ենթարկվեցին, Լենոնը որոշեց՝ էլ մեքենա չէր վարելու: Այս դեպքից հետո նրան միշտ նմատում էին իր անձնական վարորդի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ