![]()
Իսրայելի ռազմական ինքնաթիռը երեքշաբթի առավոտյան հարվածել է Գազա քաղաքի Օմար ալ-Մոխթար փողոցում գտնվող բնակելի շենքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը դեպքի վայրից:
Տեղի բնակիչները հայտնում են երեք մահացածների մասին, որոնք բնակարանում են եղել: Հարձակման մասին տեղեկությունը հաստատել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Ալ-Քասամ» բրիգադի ներկայացուցիչները:
«Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակվել են «Ալ-Քասամ» բրիգադներին պատկանող օբյեկտի վրա, կան մահացածներ ու անհետ կորածներ»,- ասել են նրանք լրագրողներին:
![]()