Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ արտակարգ դեպքն է գրանցվել․ Ավելի քան 70 աշակերտ է տարհանվել

Աստրախանի շրջանի Նարիմանովսկի շրջանի Սոլյանկա գյուղի դպրոցում աշակերտներից մեկը պղպեղի սփրեյ է օգտագործել․ Դեպքի վայրում շտապօգնության բժիշկները զննում են երեխաներին, հայտնում է Ինտերֆաքս-ը:

«Ահազանգ է ստացվել, որ աշակերտներից մեկը դպրոցի շենքում պղպեղի սփրեյ է օգտագործել: Ընդհանուր առմամբ, դպրոցի երկրորդ հարկից մասնակիորեն տարհանվել է 70 երեխա և 5 ուսուցիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դասապրոցեսը չի ընդհատվել:

Տեղում գտնվող շտապօգնության խումբը նախնական հետազոտություն է անցկացնում երեք երեխաների նկատմամբ, նրանց վիճակը բավարար է:

Տեղում աշխատում է մասնագիտացված հրշեջ-փրկարարական ջոկատի ճառագայթման և քիմիական հետախուզության շարժական համալիրի բաժինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ