«Մոսկվան պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար պայմաններ ստեղծել ԼՂ-ում աշխատանքների համար…»․ Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքների շրջանակում պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար պայմաններ ստեղծել։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն է, որը ևս շահագրգիռ է մասնակցելու այդ ջանքերին: Մենք պատրաստ ենք աջակցել պայմանների ստեղծմանը դա հնարավոր դարձնելու համար: Բնականաբար, պետք է հաշվի առնենք պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումը», — ասել է Լավրովը

ՌԴ արտգործնախարարության ղեկավարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի իր ներդրումը, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կյանքի կոչվեն «կառուցողական արդյունքին նպաստող» պայմաններում:

Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է այն գործարարներին, որոնք պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղում։

«Մենք խրախուսում ենք մեր ընկերություններին՝ մասնակցելու վերականգնման աշխատանքներին, ձեր կողմից նախանշված ծրագրերին»,-ասել է Լավրովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ