![]()
Կազանի թիվ 175 դպրոցում մեկում պայթյուն է որոտացել: Պայթյունից քիչ առաջ հրաձգություն էր տեղի ունեցել կրթական հաստատության հարևանությամբ: Նախնական տվյալներով՝ կրակողը պատանի է եղել:
Նրան ձերբակալել են: Երեխաներին տարհանել են: TASS-ի աղբյուրները հայտնում են 9 զոհի։ Զոհերից 8-ն աշակերտներ են։ 4 մարդ հոսպիտալացվել է։
Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 21 բրիգադ: Այնտեղ են ուղևորվել նաև Թաթարստանի ղեկավարը, առողջապահության նախարարն ու գլխավոր դատախազը: Քաղաքի բոլոր դպրոցներում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։
![]()