Վարդազարյանը՝ իրեն վերաբերող ձայնագրության մասին

«Ես ամեն մի ապօրինի ու հիմար ձայնագրություն չեմ մեկնաբանում»։

ՀԺ-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

ԲԴԽ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահը հավելեց, որ շուտով մամուլի ասուլիս է ունենալու, կանդրադառնա այս հարցերին։

Աղմկահարույց ձայնագրության մեջ, հիշեցնենք դատավոր Արմեն Բեկթաշյանը պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տվել ազատ արձակել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին:

Ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այն քննության առարկա կդառնա՝ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ