Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենան վթարի է ենթարկվել. 2 հոգի թեթեւ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենան քիչ առաջ վթարի է ենթարկվել Երեւանի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում:

ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին՝ ահազանգ են ստացել, որ նշված հատվածում միմյանց են բախվել «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Խումբն այս պահին դեպքի վայրում է, մանրամասները պարզվում են:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ 2 հոգի թեթեւ մարմնական վնասվածքներ Է ստացել, տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ: Ստեփանյանը դժվարացավ ասել՝ նրանք որ մեքենայի ուղեւորներն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ