Քոչարյանի, ՀՅԴ-ի և Վահե Հակոբյանի կողմնակիցները խոչընդոտել են Civic.am-ի նկարահանող խմբի աշխատանքը՝ քшշքշել և սպшռնшցել են լրագրողին

Երեկ Ազատության հրապարակում ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում խոչընդոտել են Civic.am-ի նկարահանող խմբի աշխատանքը։

Այն պահին, երբ մեր նկարահանող խումբը հարցազրույցներ է վերցրել հավաքի մասնակիցներից, թերևս, տեսնելով, որ խումբը իրենց պատկանող լրատվամիջոցից չի և կարող է բացահայտել՝ որ ընկերությունների աշխատակիցներին են բերել հանրահավաքի, Քոչարյանի կողմնակիցները մոտեցել են լրագրողին և օպերատորին, սպшռնшցել են բռնություն գործшդրել, քшշքշել, խոչընդոտել են նկարահանումները՝ հրելով ստիպել են հեռանալ Ազատության հրապարակից։

Դեպքը կրկնվել է 2 անգամ՝ նույն մարդկանց մասնակցությամբ։

Դեպքին միջամտել են հրապարակում ներկա ոստիկшնները։ Վերջիններս ընդամենը ժամանակավոր հեռացրել են ագրեսիվ տրամադրված ցուցարարներին՝ առանց արձանագրություն կազմելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ