Ալբերտ Հովհաննիսյանի հոր արձագանքը` Նանե Արզումանյանի հասցեին հնչեցվող մեղադրանքներին

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, մեր գործընկեր` «Արարատ» մամուլի ակումբի ակումբավար Նանե Արզումանյանը, որի եղբայրը` ՀՀ ԶՈՒ սպա Արտուշ Արզումանյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` արձագանքելով իր հասցեին հնչեցված մեղադրանքներին:

Ֆեյսբուքյան հրապարակման ներքո Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, մեկնաբանություն է գրել, որում մասնավորապես ասված է.

«Եթե մարդուն չեք ճանաչում, ինչ եք ստահոդ լուրեր տարածում, ամոթ է, համբերություն քեզ, Նանե քույրիկս»:

Հիշեցնենք, որ երեկվանց համացանցում հայտնվել էր Եռաբլուրում Քոչարյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութը, որտեղ զոհված զինվորի հարազատը անպատվում էր Ռոբերտ Քոչարյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ