Հայտնի է երբ կիրականացվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի այս ամսվա վճարման գործընթացը կիրականացվի մայիսի 11-ից:

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 28-րդ և 28.1-ին հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով, իսկ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

(1-ին կետը լրաց. 08.12.16 N 1250-Ն)

1.1. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:

(1.1-ին կետը լրաց. 25.01.18 N 61-Ն)

2. Հաստատել`

1) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը նշանակված խնամքի նպաստի վճարումը, սկսած 2016 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների միջոցով իրականացնելն ապահովելու ուղղությամբ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 3-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

6. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը համարվում է սույն որոշմամբ սահմանված կարգով նշանակված:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ