Ծնվել է Արմենչիկի երրորդ երեխան

Երգիչ Արմենչիկը երրորդ անգամ հայր է դարձել։ Ընտանիքում համալրման մասին լուրը երգիչը հայտնել է Instagram-յան հրապարակմամբ՝ նշելով, որ որդի է ունեցել։

«Այսօր ծնվեց տղաս։ Լավագույն նվերն ընտանիքիս Մայրերի օրվա առիթով»,- գրել է երգիչը։ Նրա էջը ողոված է շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով, որոնց միացել են նաեւ հայտնի գործընկերները։

Նշենք, որ երգիչն ու նրա կինը մեծացնում են երկու երեխաներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ