![]()
Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ պայքարը շարունակվում է հանուն Մայիսյան եռատոնի խորհրդի լրիվ վերականգնման՝ հանուն Շուշիի վերադարձի, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն ֆաշիզմի վերացման:
«Մենք պարտավոր ենք հավուր պատշաճի արժեվորել մեր հաղթանակները և վերլուծել բացթողումներն ու սխալները, որպեսզի կարողանանք պահպանել ու զարգացնել հաղթանակներով կերտած արժեքները և խուսափել նորանոր անդառնալի կորուստներից:
Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար ընկած բոլոր հերոսների հիշատակին»,-գրել է Բեգլարյանը:
![]()