![]()
Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս և Ծովակ համայնքներում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
![]()