Հնդիկ հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ բազմապատկման աղյուսակը չիմացող փեսացուի հետ

Հնդկաստանում հարսնացուն չեղարկել է հարսանիքն այն բանի համար, որ փեսացուն չի իմացել բազմապատկման աղյուսակը: Այս մասին գրում է «Inquirer»-ը:

Նշվում է, որ արարողությունը պետք է կայանար մայիսի 1-ին՝ Ուտար Պրադեշ նահանգում: Աղջիկը կասկածներ է ունեցել երիտասարդի կրթվածության վերաբերյալ ու խնդրել 2-ով բազմապատկել 2-9 թվերը: Այն բանից հետո, երբ փեսացուն չի կարողացել անել դա, հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ նրա հետ:

«Փեսացուի ընտանիքը թաքցրել է նրա կրթվածության մասին տեղեկությունը: Հնարավոր է, որ նա անգամ դպրոց չի գնացել»,- ասել է հարսնացուի զարմիկը ու ավելացրել, որ հպարտանում է քրոջ որոշմամբ:

Պարբերականը հայտնում է, որ ընտանիքները պայմանավորվել են վերադարձնել նվերները և թանկարժեք զարդերը, որոնք միմյանց նվիրել էին մինչև հարսանիքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ