4 օր առաջ Ադրբեջանից 3 ռազմագերի վերադարձան Հայաստան, որոնց թվում էր ձյուդոիստ 19-ամյա Ռոբերտ Վարադյանը

Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի քանի օր է մտածում եմ գրել թե՞ չգրել այս մասին: 4 օր առաջ ադրբեջանից 3 ռազմագերի վերադարձան Հայաստան, որոնց թվում ձյուդոիստ 19-ամյա Ռոբերտ Վարադյանը: Օրեր շարունակ ընկերներս՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, Արթուր Ոսկանյանը, Յուրի Խաչատրյանը և այլ ընկերներ դիմեցին համաշխարհային ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերին՝ անձնական բոլոր կապերը օգտագործելու խնդրանքով՝ հանուն Ռոբերտի հայրենիք վերադառնալու:

Արդյունքն ունեցանք: Առանց գովազդների, առանց մեծ-մեծ խոսքերի: Ամեն դեպքում հակառակ գնալով ընկերներիս համեստությանը՝ որոշեցի գրել այս մասին:

Շնորհակալ եմ մեր մեծ ձյուդոյի ընտանիքին: Հպարտ եմ,որ ձյուդոյի մեծ ընտանիքի մասնիկն եմ: Հպարտ եմ նման ընկերներ ունենալու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ