Հրապարակվել է չինական հրթիռի Երկիր ընկնելու տեսանյութը

Ըստ չինական լրատվամիջոցների՝ կոորդինատները նշում են Հնդկաստանից և Շրի Լանկայից հարավ-արևմուտքում գտնվող օվկիանոսային հատվածը:

Չինաստանից հայտնել են, որ այսօր՝ մայիսի 9-ին, իրենց չկառավարվող Changzheng-5B հրթիռի բեկորները Մալդիվների մերձակայքում ընկել են Հնդկական օվկիանոսը: Այդ մասին հայտնում է CNN- ը՝ հղում անելով չինական տիեզերական գործակալությանը:

Նշվում է, որ հրթիռը ուղեծրից դուրս է եկել շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, և մտել Երկրի մթնոլորտ: Դրա մեծ մասն այրվել է մթնոլորտ մտնելուն պես: Ցանցում հայտնվել է նաև հրթիռի բեկորների ընկնելու տեսանյութ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ