Սիսիանում Քոչարյանի պաստառը ներկել են «արյունով», Գորիսում՝ պատռել են պաստառը

Համացանցում հայտնվել են լուսանկարներ Գորիսում և Սիսիանում փակցված Ռոբերտ Քոչարյանի պաստառներից, Սիսիանում Քոչարյանի պաստառը ներկել են «արյունով», Գորիսում՝ պատռել են պաստառը:

 

Հիշեցնենք, որ  Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերը սոցիալական ցանցում հրապարակել էին լուսանկար Արտաշատից, որտեղ քաղաքացիները կարմիր ներկով են ներկել Ռոբերտ Քոչարյանի պաստառը։

Մենք հետաքրքրվեցինք տեղի ունեցած միջադեպով, մեր հարցին, թե ինչու կարմիր արտաշատցիները պատասխանեցին, որ կարմիր գույնը խորհրդանշում է մեր քաղաքացիների այն  արյունը, որը թափվել է Քոչարյանի կառավարման տարիներին և բացառված չէ, որ եթե Քոչարյանին հաջողվի գալ իշխանության, ապա էլի արյուն կթափվի, քանի որ նա փորձելու է վրեժխնդիր լինել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ