Պատրիկ Ֆիորին France 3-ի եթերում «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ չի կարողացել զսպել արցունքները

Ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախումբը «France 3» հեռուստաընկերության եթերում կատարել է Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» («Pour toi Arménie») երգը: Ելույթի տեսագրությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Հեռուստահաղորդմանը մասնակից հյուրերի թվում է նաև ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, որը երգչախմբի ելույթի ամբողջ ընթացքում հուզվում է երեխաների կատարումից, ինչպես նաև՝ դուդուկահար Արտյոմ Մինասյանի, որը հանդես է գալիս երգչախմբի հետ:

Ելույթի ավարտին Ֆիորին բարձրանում է բեմ, հայերեն շնորհակալություն հայտնում փոքրիկներին, ապա ֆրանսերեն շարունակում․ «Շնորհակալություն, երեխաներ։ Դա հրաշալի էր։ Շատ, շատ, շատ գեղեցիկ է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ