Գիշերային այցելուներ են շրջում գյուղեգյուղ, որ գումարով ամեն մեկը 5 մարդ բերի Երևան միտինգի

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ծանոթս տեղյակ է պահում, որ 2 օր է Տավուշում ինչ որ անծանոթ գիշերային այցելուներ են շրջում գյուղեգյուղ, փորձում հանդիպել մարդկանց, որ գումարով ամեն մեկը 5 մարդ բերի Երևան միտինգի։

Միթե մեր ժողովուրդը թույլ կտա, որ մարդկանց ու երկրին ստրկացնող փողային բազարն ու խղճի, քվեի առուծախը, որից գոնե ազատվել էինք 2018-ին, նորից վերադառնան?

Միթե մարդիկ չեն հասկանալու, որ ինչ որ խմբի իշխանության համար իրենց տրվող նման թուլափայերը հենց պատերազմում մեր’ լավագույն դեպքում 20-րդ դարակեսի բանակի, իրենց, մեր «անվտանգության» ու կորցրած հազարավոր անգին կյանքերի փողն է, իսկ կորսված հայրենիքն ու սուրբ արյունն էլ’ դրա համար մեր արժանի պատիժը?

Հուսով եմ’ հասկանում ենք…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ