Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

2021թ. մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված տղամարդ:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կատարած՝ դեպքի վայրի զննությամբ Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում հայտնաբերվել է 1984 թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի առաջնային մակերեսին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թիակի անկյան վրա կլորաձև

վնասվածքներով, աջ քունքային շրջանում քերծվածքով, ինչպես նաև՝ 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, 2 գնդակ, 5 պարկուճ, 9 մմ տրամաչափի 2 գազային ատրճանակի պարկուճ և 1 ինքնաձիգի շամփուր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ