Ով և ինչի համար է Երևանում արել ապօրինի ծառահատումը

Երեկ Երևանի Մարգարյան փողոցում հատվել են չորս առողջ ծառ։
Մենք փորձեցինք պարզել, թե ով է դա արել։

Ծառերի հարևանությամբ գործում է արագ սննդի կետ, որը կառուցվել է ապօրինի։ Աջափնյակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանը անհայտ պատճառներով աչք էր փակել դրա կառուցման վրա։ Ըստ լավատեղյակ աղբյուրների այդ շինությունները պատկանում են ՀՀԿ֊ական Արման Սահակյանի համար «ձայներ հավաքող թաղային հեղինակություններին»՝ նախկին օպերատիվ աշխատակից, կաշառքի համար դատապարտված Էդուլին, ֆուտբոլիստ Ռոմանին և նախկին թաղապետարանի աշխատակից Աշոտին։

Ըստ աղբյուրների «Կայզեր» սուպերմարկետի դիմաց ապօրինի կառուցվել է 30֊ից ավելի ապօրինի կառույցներ, որոնք մեծ եկամուտներ են ապահովում Արման Սահակյանի թայվային, դրա դիմաց էլ թաղային հեղինակությունները ընտրություններին «ձայնի տասովկա» են անում ՀՀԿ֊ի համար։ Հենց Արման Սահակյանի «դաբռոյով» էլ Ռոմանը, Էդուլը և Աշոտը ծառերը հատել են, որպեսզի ևս մեկ ապօրինի շինություն անեն. հայտնում են աղբյուրները, որպեսզի սպասվող ընտրություններին լավ «տասովկա» անեն։

Ծառերի հատման գործով Ոստիկանության Մաշտոցի բաժնում քրեական գործ է հարուցվել։ Հիշեցնենք, որ տարածքում տեղադրված են բազմաթիվ տեսախցիկներ, որոնց միջոցով հնարավոր է հեշտությամբ պարզել հատողների և պատվիրատուների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ