ՊՆ-ն՝ Տավուշի սահմանում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու փորձի վերաբերյալ տեղեկությունների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Տավուշի մարզում (Անվախ, Շամշադին) գիշերվա ընթացքում ադրբեջանցիները ցանկացել են հայկական կողմից դիրքեր գրավել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել։

Զրույցում ՊՆ լրատվական ծառայությունից հերքեցին լուրը, պաշտպանական գերատեսչությունից հավաստիացրին, որ սահմանային միջադեպ չի գրանցվել Տավուշի մարզում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ տեղյակ չեն և ճշտում են լուրի իսկությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ