Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր էր արձակվել չինական տիեզերակայանի առաջին մոդուլը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

18 տոննա կշռող օբյեկտի մուտքը մթնոլորտի խիտ շերտեր անվերահսկելի կլինի, եւ ԱՄՆ ռազմական փորձագետներն արդեն մտավախություններ են հայտնել, որ բեկորները կարող են ընկնել բնակելի տարածքների վրա: Պեկինն իր հերթին պնդում է, որ բեկորներից հնարավոր վնասների ռիսկը չափազանց փոքր է:

Չինաստանը, որն իր առջեւ հավակնոտ խնդիր է դրել՝ բարձրացնել իր կարգավիճակը միջազգային ասպարեզում, արդեն միլիարդավոր դոլարներ է ներդրել տիեզերական ծրագրի մեջ եւ ակտիվորեն հասնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Եվրոպային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ