Իսպանիայում ուղղաթիռն ընկել է ծովը

Իսպանիայի հարավում ուղղաթիռն ընկել է ծովը, մեկ մարդ վիրավորվել է, երկրորդին որոնում են փրկարարները, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է ABC թերթը:

Դեպքը տեղի է ունեցել La Linea de la Concepción ափից յոթ մղոն հեռավորության վրա: Մասնավոր ուղղաթիռում երկու մարդ է եղել, ովքեր առավոտյան օդ են բարձրացել Էստեպոնայից (Մալագա):

Օդաչուն Կուբայի քաղաքացի է, փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ