Մանկապարտեզները 100 տոկոսով պատրաստ են ընդունելու երեխաներին

Առողջապահության նախարարի հրամանով՝ մանկապարտեզներում ընդունելության, խմբերում երեխաների թվի հետ կապված սահմանափակումները հանվեցին:

Իսկ արդյո՞ք մանկապարտեզները պատրաստ են երկուշաբթի օրվանից ապահովել երեխաների ընդունելության պաշտաճ պայմանները՝ կազմակերպչական, գույքի, սննդի եւ այլ հարցերի հետ կապված:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ վստահեցրեց, որ ամեն ինչ պատրաստ է երեխաների լրացուցիչ քանակի ընդունման համար:

«Քանի որ սահմանափակումները վերացվել են, հրամանին համապատասխան կկազմակերպվի նրանց ընդունելության հարցերը: Մենք ունենք երեխաներ, որոնք հակահամաճարակային սահմանափակումների պատճառով դադարել էին հաճախել մանակապարտեզ, նրանք կվերադառնան նախադպրոցական հաստատություններ, իսկ այն երեխաները, որոնք չէին հաճախում մանկապարտեզներ՝ դրանց հիմնանորոգման պատճառով, նրանք կտեղափոխվեն հարակից մանկապարտեզներ եւ արդեն կլինի ընդունելություն: Մանկապարտեզները 100 տոկոսով պատրաստ են ընդունելու երեխաներին»,- ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ