«Նախապես ասեմ՝ մերժելու ենք…». Արայիկ Հարությունյանի հումորային արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի առաջարկների շարքին

«Նախապես ասեմ՝ մերժելու ենք…». ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումն է, որ արել է րոպեներ առաջ:

Հարությունյանը, այսպիսով, ենթադրաբար, կեսկատակ արձագանքել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քիչ առաջ տարածած հայտարարությանը, ըստ որի՝ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով սպասվող ընտրություններին մասնակցել ՀՀԿ-ՀԱԿ դաշինքով: Տեր-Պետրոսյանն ավելի վաղ նման առաջարկ էր արել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա մերժել էր:

Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի այս նախաձեռնությունները բացասաբար են ընդունել նրա ղեկավարած ՀԱԿ կուսակցության բազմաթիվ անդամներ, Մարտի 1-ի զոհերի հարազատներ…:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ