![]()
Համացանցում հրապարակվել են կադրեր, որտեղ Աբովյան քաղաքում քաղաքացիները ցուցանակի վրայից պոկում են Ռոբերտ Քոչարյանի պաստառը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտվանից համացանցում հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի պաստառները՝ ներկված կարմիր ներկով:
Մեզ հայտնի դարձավ, որ Մասիսում և Արտաշատում Ռոբերտ Քոչարյանի պաստառը «արյունով» են ներկել:
Մենք հետաքրքրվեցինք տեղի ունեցած միջադեպով, մեր հարցին, թե ինչու կարմիր արտաշատցիները պատասխանեցին, որ կարմիր գույնը խորհրդանշում է մեր քաղաքացիների այն արյունը, որը թափվել է Քոչարյանի կառավարման տարիներին և բացառված չէ, որ եթե Քոչարյանին հաջողվի գալ իշխանության, ապա էլի արյուն կթափվի, քանի որ նա փորձելու է վրեժխնդիր լինել։
![]()