Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը. Շվեդիայի արտգործնախարար

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը և Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել:

«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային մարդասիրական իրավունքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»,- գրել է Անն Լինդեն և գրառմանը կցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ին արված հայտարարությունը:

Welcome release of Armenian 🇦🇲detainees by Azerbaijan 🇦🇿. Call on sides to urgently complete exchange of detainees and all remains, as obligated by IHL. Fully support Minsk Group Co-chairs and urge sides to resume political process through them as soon as possible. #OSCE2021SWE

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ