![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ալիևը հանձնարարել է կառավարությանը լուծել խնդիրները:
Իլհամ Ալիևի մասնակցությամբ Շուշին ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակելու հիմնազուրկ առաջարկի քննարկումները, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մասին Ադրբեջանի ճարտարապետների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը, Դադիվանքում ուդի Ռաֆիկ Դանաքարիին սպասավոր նշանակելու և թատերականացված «ծիսական» արարողությունների ցուցադրությունը, Արցախում 300 «աղվանական» եկեղեցիների մասին լրատվամիջոցներով սադրիչ հայտարարությունն այդ քաղաքականության կենսագործման ակնհայտ վկայություններն են», — ասված է հաղորդագրությունում։ — «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայացուցիչներին: Ներկայումս ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարա¬րելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները»:
![]()