Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին կայանված, աշխատանքներ կատարող ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակի հետնամասին:

Վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ