Կան ներքին դերակատարներ, որոնք Մոսկվայի համար Հայաստանի վրա ճնշման միջոց են

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Լավրովի այդ այցելությունը ուշադրության է արժանի թերևս նրանով, որ կարծես թե արարողակարգային անհրաժեշտություն չէր:

Այսինքն, ՌԴ արտգործնախարարը Հայաստան է այցելել աշխատանքային ձևաչափով, իսկ Ծիծեռնակաբերդ այցելությունը Հայաստան ժամանող բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական ձևաչափով այցի արարողակարգ է:

Ըստ այդմ, ՌԴ նախարարի այցը կարող ենք դիտարկել իբրև ժեստ: Հարցն այն է, թե ինչով է դա պայմանավորված: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ