Ասֆալտապատվում են Արալեզ համայնքի մի շարք փողոցներ

Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Արալեզի

Ա. Բակունց
Իսահակյան
Շիրազ
Սևակ ներհամայնքային փողոցները:

Վերոնշյալ ծրագրով նախատեսվում է իրականացնել ասֆալտապատում և ճանապարհի եզրերի խճապատում:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 62 մլն155 հազ ՀՀ դրամ, որից 45%-ը տոկոսը տրամադրել է Կառավարությունը, 55%-ը՝ համայնքը:

Նշվում է, որ աշխատանքները կավարտվեն երկու ամսից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ